ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Մարդիկ լուրջ են տրամադրված՝ բոյկոտելու են

Մարդիկ լուրջ են տրամադրված՝ բոյկոտելու են
26.01.2025 | 18:02

Նիկոլենք խառն են, յալվար են ընկել տրանսպորտի և հայտարարագրման թեմաներով, ու գիտե՞ք ինչու` քանի որ հասկանում են, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն անցնելու, մարդիկ լուրջ են տրամադրված, երկուսին էլ հողի վրա դեմ են, բոյկոտելու են։

Հետևողական քայլերը արդյունք տալիս են։

Այ դրա համար Նիկոլը թեմաների մեդիա քարոզն ու հիմնավորումը իր ձեռքն է վերցրել, քանի որ երկու թեմայով էլ մեդիա առումով կրվում են. ի դեպ, նիկոլն էլ առաջվանը չի։

Սպասեք անակնկալների։

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3390

Մեկնաբանություններ